Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կրթական ծրագրերը երկու հենասյուն են ունեցել՝ ուսուցում և դաստիարակություն

Սեպտեմբեր 11,2018 23:00

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի  ելույթը հայտարարությունների ժամին

Այսօր բոլորիս կարծես մտահոգում է միևնույն թեման, չնայած որ դրա վերաբերյալ դրսևորումներն ու մեկնաբանությունները  տարբեր են: Նախորդ ելույթն էլ կարծես իմ ելույթի նախաբանը լիներ: Ուզում եմ հենվել մեր գործընկերների կողմից առաջ քաշված այն կարևորագույն թեզերի վրա, որոնք ուղղակիորեն առնչվում են հայ մարդու արժեհամակարգին և մեր բազմաթիվ հաղթանակների ու ձեռքբերումների հիմք են հանդիսանում:Եվ որպեսզի կարողանանք հայի տեսակը այս գլոբալիզացիայի պայմաններում պահպանել, բոլորս ունենք մեր անելիքը՝ պետությունից սկսած մինչև անհատ, մանկավարժից՝ մինչև ծնող, հասարակության ցանկացած անդամ, ցանկացած ոլորտի ներկայացուցիչ:

Այս օրերին մենք շատ ենք ծանրութեթև անում և փորձում  առաջարկներ ներկայացնել նոր կառավարությանը՝ յուրաքանչյուրս փորձելով բարելավել մեր ոլորտին առնչվող խնդիրները:Ես ինքս պատրաստվում եմ հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ուղղված կլինեն կրթության ոլորտի բարելավմանը:

Հետաքրքիր մի փաստ  քիչ առաջ արձանագրեցի, երբ Կարմիր դահլիճում հանդիպում ունեցանք Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատվիրակության անդամների հետ, ովքեր հիմնականում IT ոլորտի ներկայացուցիչներ էին: Նրանք արձանագրեցին, որ IT ոլորտի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, նրանք զարմացել են մեր երիտասարդների  գրագիտության վրա, և հարց բարձրացվեց, թե ինչպես է մեզ հաջողվում նման արդյունքի հասնել:Ես, իհարկե միանգամից պատասխանեցի, որ դա, երևի, մեր կրթության առանձնահատկությունից է, որ դարերով հայ ժողովուրդը, հայ մարդը իր կրթությունը ստանալու ճանապարհին կրթության արժեքները վեր է դասել ամեն ինչից:

Մեր կրթական ծրագրերը երկու հենասյուն են ունեցել՝ ուսուցում և դաստիարակություն: Մեր կրթական ծրագրերի մեջ մենք մեկ բառով չենք սահմանափակվել, մեզ համար միայն «education» բառը շատ քիչ է:Մենք առանձնացված ունեցել ենք դաստիարակության  ծրագրեր տարբեր ուղղություններով՝ ռազմահայրենասիրական, բարոյահոգեբանական և այլն, և այսօր  կոչ եմ անում և հորդորում մեր նոր կառավարությանը, որ դաստիարակության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են հայ մարդու արժեհամակարգին, վերանայվեն:

Այդ թվում նաև հիմա իմ ձեռքին «Հայ ասպետ» հաղորդաշարի հետ կապված մի առաջարկ է, որով հնարավոր է վերանայել հաղորդման ֆինանսավորումը:Ես պարզապես հորդորում եմ, որ  առաջարկներ արվեն վերանայելու նմանատիպ կրթական հաղորդաշարերի ձևաչափը, ոչ թե սահմանափակվի ֆինանսավորումը, այլ վերարժևորվի, քանի որ դրանք նաև լրացուցիչ ոչ-ֆորմալ կրթության միջոցներ են ՀՀ քաղաքացու ձևավորման և դաստիարակության գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930