Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2018 22:10

«Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ քննիչների թիկունքում թաքնվեմ: Եվ ես հայտարարում եմ` մինչեւ այսօր բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա»,- Դավիթաշեն համայնքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց`«Մարտի 1-ի» գործով «ցնցող» ապացույցներ ունեն:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը բանակից «նայոմնիկներ է» հավաքել, այսինքն` բանակը սարքել են անձնական «նայոմնիկներ»: Նա ասաց, որ այսօր արդեն ապացուցված է, որ մարտի 1-ին բանակը եղել է Երևանում եւ հրամայվել է կրակել շենքերի պատուհաններին. «Արտակարգ դրությունը ոչ թե 2008 թ-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերն է հայտարարվել, այլ 2008-ի փետրվարի 23-ին եւ դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանի զորքերը հանել, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, եւ դա ապացուցված է: Այս ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել: Նրանք, որ 14 օր պիտի մնային, շատ ավելի երկար են մնացել և մեր սահմանը եղել է անպաշտպան, երևի Ալիևի հետ պայմանավորվել էր, թող մեր ժողովրդին կոտորեն, դու մեր վրա չհարձակվես: Բա հակառակ դեպքում, ո՞ր ուղեղով մարդը զորքը կառնի սահմանից կբերի մայրաքաղաքի կենտրոն, ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ, եթե ոչ հայրենիքի դավաճան»:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի իշխանության բռնազավթման համար, նրանք պատասխանատու են Հայաստանի թալանի համար եւ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ:

Վարչապետը նշեց, որ նշանակելով ԱԱԾ պետին եւ ՀՔԾ պետին այդ պաշտոններին նա միայն մի պայման է դրել նրանց առջեւ` քրեական գործերի քննությունները չպետք է քաղաքականացվեն, դրանք պետք է հիմնված լինեն օրենքի եւ ապացույցների վրա: Եվ եթե քննչական մարմնի շահերից է որեւէ մեկին ձերբակալելն ու կալանավորելը, անգամ եթե դա իր ընտանիքի անդամներն են, իրենք պարտավոր են ձերբակալել ու կալանավորել:

«Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել: Այսօր պայման եմ դնում ձեր առաջ` օր առաջ հավաքեք ձեր գողացած փողերը եւ կամավոր վերադարձրեք այն ժողովրդին: Այդ ժամանակ մենք ժողովրդի հետ կքննարկենք` ներենք ձեզ, թե չներենք: Հակառակ դեպքում աշխարհում չկա որևէ ուժ, որ ձեզ կօգնի: Եվ ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը մի շաբաթվա ընթացքում կամավոր հանի հայկական բանկից 30 մլն դոլարը և կվերադարձնի պետական բյուջե»,- ասաց նա` հավելելով, որ գնալու է մինչև վերջ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւս մեծ կարողությունների է տիրապետում. Երեւանում գտնվող եւ միլիարդավոր դոլարների արժողությամբ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում են Ռոբերտ Քոչարյանի որդուն եւ դստերը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930