Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարում են ռեյդեր իրականացնել». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 11,2018 20:33

«Սա դավադրություն է, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը`հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել»,- այսօր Դավիթաշեն վարչական շրջանում կայացած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը:

Հիշեց`երբ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր էր, տեղեկություն էր հրապարակել, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ, ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել հատուկ գաղտնալսող սարքեր եւ «հատուկ ծառայություն» ստեղծել. «Դրանք հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարում են ռեյդեր իրականացնել, բոլոր օլիգարխների թիկնազորին պառկեցնել ասֆալտին»:

«Երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը` կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` ավելի ուշ` հավելելով. «Եթե նրանք չեն կարողանում անել, կամուֆլյաժս կհագնեմ`փողոց առ փողոց, տուն առ տուն կգնանք կարգ ու կանոն կհաստատենք ՀՀ-ում»:

«Տո մկին էլ, ձկին էլ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով մեկի բղավոցին:

«Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է: Ամերիկաներից, ռուսաստաններից, ավստրալիաներից լինի՝ գտնելու են եւ բերենք նրանց եւ իրենց գողացած ամեն մի լումա»,- ասաց նա` հավելելով, թե «ովքեր մեր ժպիտներն ու հանդուրժողականությունը շփոթում են մեր թուլության հետ, հենց այսօր կզգան ժողովրդի հուժկու հակահարվածը»:

«Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել`դե մարտահրավերը տեսեք»:

Վարչապետը հայտարարեց`ՀՀ-ում պետք է շարունակի տիրել սիրո եւ համերաշխության մթնոլորտ, 150, 300, 500–ի չեն հասնում, նրանք ովքեր դուրս են էդ մթնոլորտից:

«Հայ ժողովրդի դեմ խաղ չկա, ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա, Հայաստանի հանրապետությունում սպիտակները հաղթել են, սեւերի պարտությունն անշրջելի է: Սեւերը ջախջախված են եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սիրելի վարչապետ,
    Լիովին աջակցում ենք ձեզ: «Քոչարեանասերժական» Հայաստանը յաւիտեանս պիտի մնայ անցեալում: Յետքայլ չկայ: Հայաստանը դառնալու է օրէնքի երկիր: Հայաստանում վերականգնուելու է արդարադատութիւնը,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930