Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնի համեմատ ձեր մոտ դրախտ է». Հայկ Մարությանը՝ դավիթաշենցիներին

Սեպտեմբեր 11,2018 20:11

«Այս ընտրություններին ոչ մեկ չի կարող գողանալ, կեղծել մեր ձայնը: Միայն երեւանցիներն են ընտրելու, թե ով ղեկավարի Երեւանը: Փաստացի, Երեւանի ղեկավարը ժողովուրդն է: Դա այդպես է լինելու»,- Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Դավիթաշեն համայնքում կայացած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը ղեկավարող Հայկ Մարությանը:

Նա ներկայացրեց 50 կետից կազմված ծրագրի հիմնական դրույթները`ուղիղ ժողովրդավարություն. բոլոր մեծ ու կարեւոր հարցերը որոշվելու են հանրաքվեի միջոցով: Տրանսպորտ`միանգամից ձերբազատվում ենք «մարշրուտկաներից» եւ ներդրումների միջոցով արդիականացնում ողջ ցանցը, մտցում ենք միասնական տոմս, գործելու են զեղչեր`հատուկ խավերի համար: Գծերն ու գծատերերը վերանալու են: Ներմուծվելու են մեծ, միջին եւ փոքր ավտոբուսներ, որոնք համապատասխանաբար կսպասարկեն հիմնական եւ երկրորդական փողոցները: Բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու հաշմանդամների կարիքներին:

«Թումո» կենտրոնի մետրոպոլիտենի գծի կանգնած շինարարությունը կվերականգնվի:

«Գործարանային» մետրոյի շրջակայքում բիզնես կենտրոն, բնակելի շենքների կառուցում են նախատեսում: Աղբահանության մասին խոսելիս`ասաց`«Սանիտեկի» մենաշնորհը կկոտրենք եւ հարցը կլուծվի:

Համատիրությունների հարցով էլ կզբաղվեն. դրանք այլեւս կզբաղվեն շենքերի խնդիրներով, ոչ թե ընտրություններով:

Վերելակների վերանորոգելու եւ փոխելու գործում քաղաքապետարանը պետք է մասնակից լինի:

Մանկապարտեզների թիվը կավելացնեն, շենքային պայմանները կբարելավեն, սնունդը կկարգավորվի:

Երբ քաղաքապետի թեկնածուն պոլիկլինիկաների բարելավման եւ առաջնային բուժօգնության մասին էր խոսում, ներկաներից մեկը բղավեց`«հին դեղերը չտաք»:

«Կենտրոնի համեմատ ձեր մոտ դրախտ է»,- ասաց Հայկ Մարությանը, երբ  կանաչապատման մասին էր խոսում: Ասաց նաեւ, որ 5 տարվա ընթացքում 500 հազար ծառ կտնկեն:

Զբոսաշրջության զարգացման մասին էլ են մտածել` նախ ցուցանակները ստանդարտիզանցնելով եւ հնավայրերը բարեկարգելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930