Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Սեպտեմբեր 11,2018 19:45

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» անդամ լինելու մեղադրանքով 2012թ. կալանավորված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերյալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել:

Վանի ծանր հանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նույն մեղադրանքի հիման վրա դատավճիռ է կայացվել ևս 12 հոգու նկատմամբ:

Տեղեկացնենք, որ Քայան Թուրքիայում ապրող այն հազվադեպ քաղաքական գործիչներից է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նույնիսկ այցելել է Երևան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերին:

Աղբյուր`    Hurriyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930