Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ