Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում կայացել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ հայ-վրացական խորհրդատվություններ

Սեպտեմբեր 11,2018 18:50

Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։

Խորհրդատվությունների շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի արտաքին գերծերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Մալխազ Միքելաձեի, ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի, Մամուլի և տեղեկատվության վարչության պետ Մարի Նարչեմաշվիլիի, Միջազգային մշակութային և հումանիտար հարաբերությունների վարչության պետ Քեթևան Կանդելակիի հետ:

Հանդիպումներին քննարկվեցին տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացվող աշխատանքների առնչվող հարցեր: Զրուցակիցները բարձր գնահատեցին տեղեկատվական աշխատանքի վերաբերյալ առաջին միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության հետագա զարգացման համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը զրուցակիցներին ներկայացրեց ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության գործունեության հիմնական ուղղությունները և նոր նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ հայկական և արտերկրյա լսարանի շրջանում իրազեկվածության բարձրացմանը, բարեկամ երկրների հետ տեղեկատվական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թվային դիվանագիտության և տեղեկատվական ոլորտում հայ-վրացական համագործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ կատարվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և այդ միջոցառումների լուսաբանման հետ կապված հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930