Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից». ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործի ուշագրավ բացահայտումների մասին

Սեպտեմբեր 11,2018 18:40

Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը գաղտնալսումների հետ կապված ԱԱԾ պետի հետ ասուլիս էր հրավիրել, ուշագրավ հայտարարություն արեց՝ Մարտի 1-ի գործի հետ կապված. «Բոլորդ տեղյակ եք, որ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները առավել քան մշուշոտ են: Այս ուղղությամբ մենք բավականին աշխատանք ենք արել ու այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Սա ինչի մասին է խոսում, նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար:

Մեր վերսիան հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում էր ստացել նրան համար, որ Քոչարյանի՝ մենք արդեն իսկ զոհեր ունենք ասածը հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է: Այս նորությունը արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ՝ իմ եւ պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսեր: Դրա համար չէինք հրապարակում այս տվյալները: Շատ է խոսվում օլիգարխների թիկնազորին բաճկոններ բաժանելու մասին: Քրգործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է, որ ՊՆ պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին: Ում են բաժանվել՝ չեմ ասի այս պահին, ինչի համար են բաժանվել՝ դուք գիտեք, որ զինծառայողներից չտարբերվեն եւ պրովոկացիաներ արվեն»:

Սասուն Խաչատրյանն ասաց, որ Մարտի 1-ի գործը նորից պետք է սկսեն քննել, որովհետեւ նախկին իշխանության օրոք նախաքննության ձեռք բերած տվյալները կասկածելի են,. նա ասաց, որ զրոյից պետք է սկսեն աշխատել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին չե՞ն հարցաքննելու՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ եթե նպատակահարմար գտնեն՝ կկանչեն, թե ինչ կարգավիճակով՝ չի կարող ասել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930