Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի դեմ փողերի լվացման գործ է բացվում. «Կհրապարակեմ ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում»

Սեպտեմբեր 11,2018 18:20

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին:

Նա հայտարարեց, որ իրենց ձայնագրելով՝ փորձ են անում վախեցնել իրենց. «Կխոսենք Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, նույն ինքը, որ հեռուստատեսությամբ ասում է, մենք ոչ մի բան չունենք, փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի՞», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքեց. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտա: Ունենք ստացված ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեման, որտեղ հստակ երեւում է որտեղից է սկսել, ոնց է գալիս ու դառնում «Ռենկո» ՍՊԸ…մի խոսքով՝ ոնց է գալիս եւ հասնում եւ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, ունենք գումարի սկզբնաղբյուրը, ոնց ի հայտ եկավ, ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին»:

Վանեցյանի ձեռքի տակ էր Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքի ցուցակը, ասաց բազմաթիվ անուն օբյեկտներ են, որ իրենց են պատկանում. «Շատ-շատ են, հարուցվել է քրգործ՝ 1 շաբաթ, 10 օր առաջ: Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, փողերի լվացումով է հարուցվել քրգործը: Քոչարյանն անպայման ներգրավելու է գործի մեջ, խոսքը գնում է հարյուր միլիոնավոր գումարների մասին: Ու այն մարդիկ, որ ասում էին՝ բա ո՞ւր ա, չկան Սաշիկի 50 տոկոսները, Սաշիկի տոկոսները բանկում պահած ա»: Թե որ բանկերում է պահած՝ Վանեցյանն ասաց՝ մի մասը դրսի բանկերում, մի մասն՝ այստեղի:

Վանեցյանն ասաց, որ առաջիկայում կհրապարակվի մանրամասները. «Միլիարդավոր դոլարներ գողացված է, մեկը չմտածի, թե սրանով մեզ կլիկվիդացնեն ձայնագրությամբ: Կանենք, կպրծնենք, սաղ գործերը կավարտենք, այ էդ օրը մեր ոտով կգնանք, սիրով կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Քոչարեան» կոչուած չարի վերջը,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930