Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովի պաշտպանը՝ հրապարակված գաղտնալսման մասին

Սեպտեմբեր 11,2018 17:25

Հատուկ ՀՀ հատուկ քննչական ծառայության համար, կարդացեք, որ հաջորդ գործով հստակ իմանաք

Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Ինչպես տեսաք «թող մի երկու օր նստի խելքը գլուխը գա, ցուցմունք կտա» կալանավորման հիմք նախատեսված չէ…

Իսկ ակնհայտ ապօրինի՝ առանց օրենքով նախատեսված հիմքի կալանավորելը արդեն իսկ քրեական պատասխանատվություն է առաջ բերում…

Միհրան ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930