Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Վլադիմիր Գասպարյանի անունը շահարկելով` խնդիրներ են լուծում»

Սեպտեմբեր 11,2018 16:43

Aravot.am-ը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ո՞ւմ է ձեռնտու ոստիկանապետի առանձնատան հետ կապված պատմությունը եւ Վլադիմիր Գասպարյանի անունը շահարկելը, այս ամենի հետեւում կա՞ն ինչ-ինչ պատվիրատուներ:

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այս ամբողջ խնդիրը պարոն Գասպարյանի հետ որեւէ առնչություն չունի, իմ կարծիքով տան նախկին սեփականատերերի (ձեւական, թե իրական) միջեւ առկա են ֆինանսական բավականին լուրջ խնդիրներ, ուղղակի պարոն Գասպարյանի անունը անտեղի շահարկելով իրենց խնդիրներն են լուծում: Նորից եմ ասում, պարոն Գասպարյանը որեւէ առնչություն չունի այս խնդիրների հետ, չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ: Առանձնատունը ձեռք է բերվել ռուսաստանաբնակ գործարար, մեծահարուստ Ռուբեն Սինանյանի կողմից, որը պարոն Գասպարյանի մտերիմ ընկերն էր, քավոր սանիկ էին, միմյանց հարազատ մարդիկ: Այժմ այդ մարդը ողջ չէ: Ի վերջո Սինանյան ընտանիքի կողմից այդ տունը նվիրաբերվել է պարոն Գասպարյանի որդուն»,-ասաց փաստաբանը:

Մեր դիտարկմանը, որ առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանը բանակի մատակարարներից մեկն է եղել , այսինքն հնարավոր է` արտոնյալ կարգավիճակ է ունեցել, մի՞թե չէր կարող ավելի վաղ բարձրաձայնել խնդրի մասին, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Հարցը պետք է ուղղել Աղասի Դանիելյանին, իսկ ես որպես պարոն Գասպարյանի փաստաբան կարող եմ նորից ասել հետեւյալը` որ այդ խնդիրների հետ պարոն Գասպարյանը որեւէ առնչություն չունի»:

Նաեւ հավելեց. «Ես ընդամենը կարդացել եմ պարոն Դանիելյանի հայցադիմումը: Այնտեղ լիրիկ պատմություններ էին տարբեր անձանց հետ կապված, որոնց թվում պարոն Գասպարյանը նշված էլ չի: Իսկ թե ինչո՞ւ է այդ անձը նախաձեռնել այս կամպանիան, պետք է հարցնել զուտ իրեն: Ընդ որում, պարոն Գասպարյանը Աղասի Դանիելյանին երբեւէ չի էլ հանդիպել»:

Տիգրան Աթանեսյանը նաեւ նշեց հետեւյալը. «Կա իրավական դաշտ, գործընթացը գնում է, մենք որեւէ խնդիր չունենք: Ովքե՞ր այդ մարդու հետ խնդիր ունեն, թող գնան իրենց խնդիրները լուծեն: Ես առավել քան վստահ եմ, որ նորմալ քննություն կկատարվի, եւ պարոն Գասպարյանի անունը կհանվի այս պատմությունից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930