«Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը:
Կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ կառույցի վիճակը և հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել են Արամի փողոց:
Նրանք ծանոթացել են նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:
Ավելի ուշ՝ Քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները՝ ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ