Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստերի ձգձգման պատճառով անչափահասը դարձել է չափահաս. Արման Թաթոյան. «Ա1+» 

Սեպտեմբեր 11,2018 15:19

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկման գործնական ուղեցույցը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարևորում է այս ուղեցույցը, քանի որ այն ուղղված է ազատության զրկման վայրերում երեխաների իրավունքների պաշտպանությանը։

«Այս ուղեցույցի պահանջները կարող են կիրառելի լինել այն բոլոր հաստատություններում մոնիտորինգներ անցկացնելիս, որտեղ երեխաները պահվում են ոչ դասական իմաստով ազատազրկման մեջ, այսինքն՝ մանկատներ և նմանատիպ այլ հաստատություններ»։

Նրա խոսքով՝ այսօր միջազգային իրավաբանությունը զարգանում է այն ուղղությամբ, որ այդ հաստատությունների նկատմամբ նույնպես կիրառելի լինեն խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի հիմնադրույթները։

Ուղեցույցում ներառված են նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև մոնիտորինգային աշխատանքների ավարտը ներկայացնող գործընթացներ։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930