ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց՝ իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հայտարարությունը համաձայնեցվում է։
Լրագրողների հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ շատ շուտով կկայանա ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը։
Այնուհետև Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին կոչ արեց սպասել ու մանրամասնեց. «Ուղղակի ես փորձում եմ այդ հարցում լինել կոռեկտ և հայտարարություն անել համաձայնեցված ձևով: Կոնկրետ այդ ամենի մասին մենք կհայտարարենք համաձայնեցված, որպեսզի պահպանենք այդ կանոնը և միմյանց հանդեպ հարգանքը: Բայց ասեմ ավելի շուտ այն, որ մենք արդեն խոսել ենք դրա մասին, որ ներգրավված ենք այդ գործընթացում, հայտնել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցություններին: Արդեն հուլիսին Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել և այս գործընթացը շարունակելու ցանկություն կար: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով: Դրա մասին կխոսենք համաձայնեցված ձևով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ