Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգում եմ Քոչարյան Ռոբերտին». Վարդան Ղուկասյան

Սեպտեմբեր 11,2018 15:10

Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը տեղյակ չէ, թե վարչապետր որ ուժերին նկատի ունի՝ ասելով, որ ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկ են, բայց ռեստորաններում, «քուչեքում» բանակցում են ՀՀԿ-ի հետ:

Հարցին՝ կասկածներ կան, որ այդ ուժերից մեկը, օրինակ, ԲՀԿ-ն կարող է լինել՝ Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, թե էդ կասկածները դուք որտեղից ունեք, ես գիտեմ, որ չկա նման բան: Ո՞վ է ասում, հարցրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը հստակ կասի ձեզ»:

Վարդան Ղուկասյանը, խոսելով հակահեղափոխության մասին, ասաց, որ չի տեսել նման բան:

Մեր հարցին՝ դուք ուզո՞ւմ եք, որ ԱԺ-ն ցրվի, կողմնակի՞ց եք դրան՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես պատրաստ չեմ հիմա այդ հարցին պատասխանել»: Հարցին՝ ի՞նչ պիտի լինի, որ պատասխանեք, ո՞ւմ «դաբրոյին» եք սպասում՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես դաբրոներից հեռու եմ»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ գալը կարո՞ղ է ինչ-որ ուժերի համախմբել իր շուրջը՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ, եւ հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»: Մենք ճշտեցինք՝ իր շուրջը կհամախմբվե՞ք՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել»:

Դիտարկմանը, որ Քոչարյանն ասել է՝ վերադառնում է քաղաքական դաշտ՝ Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Շատ լավ է անում, ինքը գիտի: Ես իր հետ 10 տարի աշխատել եմ, եւ աղետի գոտին, որ վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, դա փաստ է։ Ես իրեն հարգում եմ»: Մեր հարցին՝ ինչի՞ համար եք հարգում Քոչարյանին՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Որ կառուցել է, պատերազմին մասնակցել է, այդքան երկիրը կառուցել է։ Արտագաղթ չկար, ներգաղթ կար, հետո ամեն ինչ ուրանալ, ես էդ բնավորությունը չունեմ, ոչ էլ որեւէ մեկին սազվել էլ չեմ սիրում, ինչ-որ հստակ տեսել եմ, այն էլ ասում եմ»:

Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Երբ բերում մեկին փաթաթում եք Մարտի 1, Հոկտեմբերի 27, փաստերով խոսեք, եթե նման բաներ լինի, միանշանակ է, որ չենք ընդունի նման մարդուն։ Կա՞՝ հստակ բան ասեք՝ հասկանանք: Քննչական մարմինները թող աշխատեն, 30 տարի է աշխատում են սպասենք ու տեսնեն, թե ինչ կլինի»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930