«Իմ քայլը» դաշինքում չեն ցանկանում հստակեցնել այն քաղաքական ուժերի անունները, որոնց երեկ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց խորհրդարանում, քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցելու եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի ռեսուրսը իրենց ծառայեցնելու մեջ: Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» դաշինքի մամուլի պատասխանատու Վահան Կոստանյանն ասաց, որ ընդամենը պետք է նայել ոչ վաղ անցյալի տեսագրությունները, լսել հայտարարությունները եւ հասկանալի կդառնա, թե որ ուժերի մասին է խոսքը. «Ուժ չէ, ուժեր»:
Aravot.am-ի հստակեցնող հարցին՝ խոսքը ԲՀԿ-ի՞, «Լուսավոր Հայաստանի՞», թե՞ «Հանրապետություն» կուսակցությունների մասին է, թե՞ բոլորը միասին, Վահան Կոստանյանը պատասխանեց, որ այս պահին ավելի բարդ հայտարարություններ անելու կարիք չեն տեսնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ