Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ` Էդ Թոփչյան, Ա. Չաուշյան) հյուրերի թվում էր աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: 2004 թ.-ից պարբերաբար հայաստանյան մշակութային կյանքում անշահախնդիր մասնակցություն ունեցող ջութակահարից հետաքրքրվեցինք, թե ի՛նքն ինչ է քաղում Հայաստանից ու հայ ունկնդրից:
«Ձեր ասած անշահախնդիր հանդես գալը հենց իմ որոշումն է, իսկ առաջնայինն ինձ համար իմ արվեստին հայրենակիցներիս հաղորդակից դարձնելն է: Ի դեպ, այն, ինչ ստանում եմ ժողովրդից, էլ ավելի է ոգեշնչում ինձ ու մղում ստեղծագործագործական վերելքների»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
11.09.2018