Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալյան. «Ես էլ ունեմ հաշմանդամություն. երբեք չեմ նվնվացել, չեմ խեղճացել»

Սեպտեմբեր 11,2018 13:49

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ այսօր Արեւիկ Մելքոնյանը, որը սայլակի օգնությամբ է տեղաշարժվում, բարձրաձայնեց հանրային տրանսպորտի եւ շինությունների մատչելիության մասին՝ հարցադրում անելով. «Որքա՞ն սպասեն մեր իրավունքները, մինչեւ փող լինի՞»: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է, աղջկա դիտարկման հետ այնքան էլ չհամաձայնեց. «Մեր ճակատագիրը ոչ մեկին չենք հանձնելու, այլ ինքներս ենք Երեւանը կառավարելու եւ լուծելու մեր խնդիրները: Չենք սպասելու, որ մեր փոխարեն դրանք լուծեն ուրիշները: Ստեղծելու եք փողը ու պաշտպանելու ենք մեր իրավունքները»:

Զեյնալյանը շարունակեց. «Առանց մուննաթի ենք լուծելու խնդիրները. ոչ մենք ենք մուննաթ գալու, ոչ մեր վրա են մուննաթ գալու»: Նախարարի խոսքով՝ «հաշմանդամություն» եւ «դժբախտություն» բառերը չպետք է հոմանիշներ լինեն. «Հաշմանդամություն ունեցողները չպետք է բարդույթավորվեն: Մենք նախ անելու ենք ամեն ինչ, որ հաշմանդամության ռիսկը նվազի: Կանխարգելումն ավելի էժան է նստելու մեր վրա»:

Նշենք, որ Արտակ Զեյնալյանն Արցախյան պատերազմում կորցրել է ոտքը, մի քանի անգամ վիրահատվել: Նա, դիմելով Արեւիկին, փաստեց. «Ես էլ ունեմ հաշմանդամություն. երբեք չեմ նվնվացել, չեմ խեղճացել ու հանրային խնդիրներ եմ լուծել, որովհետեւ ինձ հասարակության լիարժեք անդամ եմ զգացել: Ոչ ոքից ինձ ցածր չեմ դասել»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնց «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:

https://www.youtube.com/watch?v=XDOh3Kk4JT0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930