Այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները պետք է ընտրեին Հաշվեքննիչ պալատի անդամ եւ ԿԲ խորհրդի անդամ:
Քվեարկության ժամանակ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբ», Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը միմյանց հետ ինչ-որ բան էին քննարկում: Սամվել Ալեքսանյանը, տեսնելով, որ Արտակ Սարգսյանը սափրված չի, կատակով հետաքրքրվեց, թե «ինչի՞ ես թրաշ պահում»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի թրաշի հետ կապված նոր թրենդը:
Ավելի ուշ երբ Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխանեց Արտակ Սարգսյանը, գուցե չի սափրվել, որովհետեւ սո՞ւգ է պահում սուպերմարկետներում հարկային նոր ռեժիմի, գյուղմթերքի՝ ԱԱՀ-ով հարկման հետ կապված՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ասեց գիշերն ա եկել ուրիշ երկրից, չի հասցրել թրաշվի»:
Մենք նաեւ Արտակ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե գյուղմթերքի հարկման ռեժիմի փոփոխությունը ինչքանո՞վ է վնասել իր բիզնեսներին՝ նա որեւէ կերպ չարձագանքեց, հարցը լսեց, քվեարկեց ու հեռացավ:
Քվեարկության հետ կապված զավեշտալի դրվագների մասին՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ