Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Չեմ կարծում, որ Պուտինը չի քնում և օրուգիշեր Հայաստանում գազի գնի մասին է մտածում». «168 ժամ»

Սեպտեմբեր 11,2018 12:12

«168 ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

 – Պարոն Կոլերով, հաշվի առնելով Պուտին- Քոչարյան հարաբերությունների հատուկ բնույթը, որի մասին հաճախ են վերջերս գրում հենց ռուսական ԶԼՄ-ները, շատերը Հայաստանում կասկածներ ունեն, որ Ռուսաստանն աջակցելու է ՀՀ երկրորդ նախագահին իր քաղաքական ծրագրերի  իրականացման  հարցում, իսկ նա հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։ Որքանո՞վ է դա հնարավոր, երբ ՌԴ-ն նաև նշում է, որ չի միջամտում ՀՀ ներքին գործերին։

– ՌԴ-ն իսկապես չի միջամտում և չի միջամտելու։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է աջակցել։ Պետք է թերթե՞ր գնի Քոչարյանի համար, պետք է ստիպի ընտրե՞լ Քոչարյանին։ Ընտրությունները բացառապես ներքին քաղաքականության և կյանքի բաղադրիչ են, դրան ինչպե՞ս միջամտի Մոսկվան։ Ռուսաստանը, իհարկե, չի աջակցի, որովհետև չի կարող աջակցել։ Ավելին ասեմ՝ Ռուսաստանը, չնայած սպասումներին ու գնահատականներին, որևէ ազդեցություն չունի ՀՀ ներքաղաքական կյանքի վրա։ ՌԴ ողջ աջակցությունը կրում է արտաքին քաղաքական բնույթ։ Ուստի այդ խոսակցությունները  պատրանքների ժանրից են։

– Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին, այսինքն՝ սահմանին գազը թանկանում է։ Իսկապե՞ս ՌԴ նախագահը տեղյակ չի եղել, թե ինչ փոփոխություններ է կրել գազի գինը սահմանին։

– Չեմ կարծում, որ Պուտինը չի քնում և օրուգիշեր Հայաստանում գազի գնի մասին է մտածում։ Նրան այդ դետալները, բնականաբար, չեն հետաքրքրում։ Այս հարցը գտնվում է ՀՀ իշխանությունների տիրույթում։ Ներկայումս գլխավոր հարցը ՀՀ-ի համար գազի գների հարցում հետևյալն է՝ ո՞վ է ստանում օգուտ գազի գնի սահմանին բարձրացված արժեքից, ովքե՞ր են այդ գնի շահառուները։ Բնականաբար, ես կարծում եմ, որ սահմանի գինը պետք է

կենցաղային գնից տարբերվի, բայց տարբերությունը մեծ չպետք է լինի։

Պետք է հասկանալ՝ ինչպե՞ս է օգուտը բաշխվում, ինչպե՞ս է գնագոյացումը տեղի ունենում։ Աբսուրդ է այդ մասին Պուտինի հետ զրուցելը, երբ դա քո իրավասության ներքո գտնվող հարց է։ «Գազպրոմ Արմենիային» պետք է ուղղել այդ հարցերը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930