Լրահոս
Օրվա լրահոսը

«Գժուկներին սթափվելու» Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ ԲՀԿ-ին, կա՛մ ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինքին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2018 11:30

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, ու այսօր նրանք գնացել ԱԺ¬ում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ականների հետ։ Թե բա՝ տղերք, կլինի՞ դուք ձեր ընտրակեղծարար ռեժիմներով մեզ օգնեք, հաղթենք այս ընտրություններում, մենք էլ այնպես կանենք, որ ԱԺ-ն չի լուծարվի, դուք էլ մի քանի տարի մանդատ կունենաք։ Այս ուժերը հեղափոխությունից հետո իրենց հայտարարեցին թունդ հեղափոխությունը պաշտպանող ուժեր, ովքեր հեղափոխությունից մեկ շաբաթ անց ասում էին՝ արա, մենք ենք արել այդ հեղափոխությունը։ Մինչեւ այդ ասում էին՝ Սերժը լավ է, ի՞նչ եք ուզում մեր երկրի կայունությունից: Հիմա էլ ՀՀԿ-ի զորացրված քաղաքական գործիչների, ընտրակեղծարարների հետ համագործակցում են։ Հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, իսկ թաքուն ասում են՝ արեք դրանց քցենք»,- ասաց նա եւ ՀՀԿ-ից օգնություն խնդրողներին սթափության կոչեր ուղղեց. «Սթափվե՛ք, գժուկներ, սթափվե՛ք»։

Թե ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, դժվար է միանշանակ ասել։ Երեկ նա որեւէ անուն չհնչեցրեց ու չասաց, թե ով է ՀՀԿ-ականների հետ «քուչեքում, ռեստորաններում» բանակցում, դավադրություններ կազմակերպում։

Սակայն միանշանակ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված ուժերի մասին է, որոնք ներկայացված են նաեւ ԱԺ-ում։ Այսինքն՝ «գժուկներին սթափվելու» Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ ԲՀԿ-ին, կա՛մ ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինք կազմած «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Այլ տարբերակ, թերեւս, չկա։

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ն հակված է այս ընտրություններում պաշտպանել «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին։ ՀՀԿ-ի մի հատվածն էլ տեղերում պաշտպանում է կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ին։ Պաշտոնապես ՀՀԿ-ն չի հայտարարել, թե ում է սատարելու, սակայն նույն «Լույս» դաշինքի անդամները չէին հերքել մեր լուրը, որ ՀՀԿ-ականները կարող է եւ իրենց աջակցեն։

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորական վերնախավը վերջերս մի հավաքի ժամանակ որոշում է կայացրել ու «հայհոյանք կերել», որ կողմ չեն քվեարկի խորհրդարանի ինքնալուծարման նպատակով ցանկացած նախաձեռնության, նրանք կարողացել են դաշնակիցներ գտնել ԱԺ մյուս խմբակցություններում՝ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում։ Եվ Փաշինյանի կառավարության մաս կազմող ուժերը, որ ժամանակին կողմ են եղել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, հիմա փոխել են իրենց տեսակետը, նաեւ որպես փոխզիջում որոշել են քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին։ Այնպես որ, «գժուկներին սթափվելու» Նիկոլ Փաշինյանի կոչը պատահական չէր, եւ կարող է հենց այս ամենի հետեւանք լինել։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930