Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի որոշմամբ նշանակվում էին գլխավոր մասնագետ, «որոնցից ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա ». Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 11,2018 11:15

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՆ նորանշանակ խորհրդատուների հետ` նրանց հետ քննարկելու առաջիկա համատեղ աշխատանքի բնույթը եւ դրանից սպասվող արդյունքները:

Արսեն Թորոսյանը նախ ներկայացրել է գլխավոր մասնագետների ինստիտուտը խորհրդատուների ինստիտուտի վերափոխելու հիմնական նպատակն ու ընդգծել` սա որոշիչ քայլ էր` փոխելու այն բացասական պրակտիկան, երբ ինչ-որ մեկի, այդ թվում եւ նախարարի որոշմամբ նշանակվում էր գլխավոր մասնագետ, «որոնցից ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա. նրանց խորհրդակցությունն արժենում էր 2-3 անգամ ավելի թանկ, նրանց դերն ունենում էր ճնշող ազդեցություն ոլորտի այլ մասնագետների վրա»:

«Այս պատկերը պետք է անցյալում թողնել, հիմա մենք պատկերացնում ենք ձեզ հետ միասնական թիմային աշխատանք ոլորտային քաղաքականության հարցեր լուծելիս, առողջապահական համակարգի համար ռազմավարական լուծումներ տալիս, ինչպես նաեւ որոշ բարդ դեպքերում` անհատական կամ կոնսիլիումով խորհրդակցության ժամանակ»,-ընդգծել է նախարարը: Խորհրդատու մասնագետներից ակնկալվում է ստանալ ոլորտի զարգացման նոր ծրագրեր, իրենց ոլորտում նորարարություններ ներդնելու առաջարկներ:

«Ձեզ մեծ դեր է վերապահվում հատկապես միջազգային ուղեցույցների եւ գործելակարգերի ներդրման, տեղայնացման հարցում: Ողջունվում է ցանկացած նախաձեռնություն` տեղային լուծումներից մինչեւ երկրի մասշտաբով զարգացման քայլ: Միայն թե պետք է հասկանանք, որ ամեն ինչ միաժամանակ եւ միանգամից անել չենք կարող»,-նկատել է նախարար Թորոսյանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաեւ խորհրդատուների դերը առաջիկայում բուժաշխատողների հավաստագրման, ամեն ոլորտում առկա կարողությունների մանրամասն նկարագիր եւ վիճակագրության ունենալու, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր հարցերում:

ԱՆ նորանշանակ խորհրդատուները ներկայացրել են իրենց դիտարկումները, քննարկել իրենց ոլորտին առնչվող հարցեր ու խնդիրներ:

Փոփոխությունների մասին առավել հանգամանալից

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930