Գիտեմ, թե որքանով է իմ տեսակետն անընդունելի շատերի համար, բայց պիտի կրկնեմ՝ Շանթ Հարությունյանը կատարել է քրեորեն պատժելի արարք, որի համար պետք է տուգանվեր, ասենք, 100 հազար դրամով, ոչ թե ազատազրկվեր 6 տարով: Նման անհամաչափ պատժի մեջ իսկապես կա քաղաքական հալածանքի տարր, որը, իմ կարծիքով, պայմանավորված է, այսպես ասենք, Հյուսիսից փչող քամիներով: Ես դա գրել եմ մոտ 5 տարի առաջ՝ փայտերով եւ ճայթուկներով ակցիայի ու իրավապահների հետ բախման օրը, բազմիցս կրկնել եմ նաեւ հետագայում: Արդարությունը պարտադիր պետք է վերականգնվի՝ դատարանի թույլ տված սխալը, որն անշուշտ պայմանավորված էր «վերեւների» ճնշմամբ, պետք է ուղղվի: Բայց ինչպե՞ս: Դատական սխալը կարող է ուղղվել միայն դատարանի որոշմամբ: Այս առումով վարչապետն իրավացի է՝ Հարությունյանի փաստաբանները կարող են դիմել ազգային եւ միջազգային դատական ատյաններին՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Գործադիր իշխանության ղեկավարը չպիտի հրահանգի դատավորներին, թե ինչ որոշում նրանք ընդունեն՝ հակառակ դեպքում շարունակվելու է հեղափոխությունից առաջ ընդունված պրակտիկան:
Սրանք են կանոնները, որոնք անձամբ ինձ համար ընդունելի են: Բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում խաղալ կանոններով, եւ եթե դա անում են ի վնաս իրենց, զոհաբերելով սեփական հարմարավետությունը, դա հարգանքի է արժանի: Նման մարդկանց ելույթները կարող են լինել երկար եւ խճճված, մտքերը՝ «չսանրված», քննադատական փաստարկները՝ մշուշոտ: Բայց նորմայից նման շեղումները, երբ դրանք թելադրված են ազնիվ մղումներով, ի վերջո, նպաստում են նորմայի հաստատմանը: Այդ միտքը միայն առաջին հայացքից է հակասական թվում. իրականում, եթե ծայրահեղ նոնկոֆորմիզմի մեջ չկա կեղծիք, չկա երեսպաշտություն ու թաքուն հաշվարկ, ապա այն մի կողմից՝ սթափեցնում է, դարձնում մեզ ավելի զգոն, մյուս կողմից՝ ընդլայնում է մեր մտահորիզոնը: Իսկ չէ՞ որ «նորմը» մեր հասարակության համար պետք է լինի լայնախոհությունը, անսովոր մտքերի եւ երեւույթների «մարսումը»:
Այստեղ եմ ես տեսնում Շանթ Հարությունյանի առաքելությունը: «Դասական» քաղաքականության մեջ, առավել եւս՝ պետական համակարգում, նման մարդիկ գործառույթներ չունեն: Բայց նրանց առաքելությունը թերեւս ավելի բարձր է՝ իրենց հախուռն մտքերով դիմել մեր ոչ թե բանականությանը, այլ խղճին, ստիպել մտածել ընդունված կաղապարներից դուրս: Թե որքանով է դա մեզ մոտ ստացվում՝ այլ հարց է:
Հուսամ՝ Շանթը մոտ ժամանակներս այս կամ այն կերպ դուրս կգա եւ իր՝ յուրահատուկ ձեւով կնպաստի մեր առաջընթացին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խելացի ծանոթներիցս մեկը ՖԲ-ում գրել էր՝՛՛Անպատասխան հարցեր
1989 թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցան ողբերգական դեպքեր: Սովետական զորքերի միջոցով միտինգավորներին ցրելու ժամանակ գեներալ Ռադիոնովի ղեկավարած զորամիավորումը 19 մարդ սպանեց: Մի քանի օր հետո Երևանում մեծաթիվ միտինգավորների ներկայությամբ Շանթ Հարությունյանն ասաց, որ գեներալ Ռադիոնովը գալիս էր Երևան: Ինքը դուրս եկավ տանկերի դեմ ու ասաց, որ գնան այստեղից: Նրանք էլ գնացին Թիֆլիս: Հիմա ես լավ չեմ հասկանում, քաղբանտարկյալը դիագնոզ է՞, թե ինչ որ իրավական սահմանում ունի:՛՛
`դատարանի թույլ տված սխալը`…`պետք է ուղղվի:`… `փաստաբանները կարող են դիմել ազգային եւ միջազգային դատական ատյաններին՝ արդարությունը վերականգնելու պահանջով:`
Դատարանը նույնպես մարդկանցից է բաղկացած, իսկ մարդը սխալական է լինում, իսկ ո՞վ պետք է դատի դատարանին իր սխալի համար, ինչպես դատում են ասենք բժշկին իր մասնագիտությունը անփութորեն կատարելու համար: Նախկին ստրկատիրական համակարգը ընդունել է ստրկատիրական Սահմանադրություն, որտեղ միջազգային օրենքները գերակա ուժ ունեն մեր ազգային օրենքների նկատմամբ, եւ ի՞նչ, շարունակենք ստրկատիրական Սահմանադրությամբ առաջնորդվել ու ստրկաբար դիմել միջազգային ատյանների՞ն: Իսկ եթե գործադիր մարմինը սխալ է գործում՝ դիմել միջազգային գործադիր մարմինների՞ն: Այդ էշության փոխարեն՝ ստեղծենք ազգային վերպետական գործադիր, օրենսդիր ու դատական ավագանիներ՝ ազգի սերուցքից սերված, որոնք էլ պետք է լինեն գերագույն իշխանությունը՝ ազնվականների խորհուրդ:
Այսպիսի նիւթերի կապակցութեամբ, « ընդունված կաղապարներից դուրս «մտածելու» » պակասը բնա՜ւ չկայ, Հայաստանում: Այդտեղ շատ աւելի սուր կարիքը կայ մի քիչ ել կաղապարներից մէջ մտածել ջանալու, եթէ մի օր կաղապարի նմանող բան մը կարելի լինի գոյացնել:
Նկատի ունենալով քաղաքական շեշտակի գունաւորում ունեցող, եւ դեռ հիմա վրան ալ՝ ժողովրդահաճոյ մղումներով արձակուած իբրեւ թէ «դատական վճիռներ»ի շարանը, քարրորդ դարէ ի վեր եւ ի մասնաւորի վերջին երեք հինգ տարիների ընթացքին, նկատի ունենանոլ այդիպի իբրեւ թէ «դատական գործընթացի» զաւեշտալի վիճակը այդ երկրում, միայն այս զավալլը մարդուն պարագայի՞ն է, որ օրինական ամենազո՜ւտ սկզբունքները պէտք է յանկարծ կիրարկուին:
Kangaroo Court-երու կրկեսային համակարգի մը մէջ, ուր օրէնքի մեկնաբանութիւնն ու գործադրումը էապէս կախեալ են քաղաքական քամիների փչած ուղղութիւնից, օրինական կարգաւորման այժմու մտահոգութիւնը կը վերաբերի միայն ամենամակերեսային, դատարկ ու անիմաստ ձեւակերպութիւններու:
Դուրսի աշխարհի համար, յստակ ու ջինջ է վերեւ պարզուած խղճալի կացութիւնը: Հենց այդ պատճառով ալ դեռ շատ կը սպասէք լուրջ առեւտրական ներդրողների, եւ Արեւմուտքից որեւէ նշանակալից «հայրենադարձութեան»:
Հայկական «տոմարով» Halloween-ը նշելը քրեորեն պատժելի արարք չէ: Շանթին հրամցրին հայկական սառույցի վրա գրված Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիական իրավունքների պաշտպանության կելտական (Κελτοί) տարբերակը:
«Դատական սխալը կարող է ուղղվել միայն դատարանի որոշմամբ»… «Շունը շան թաթ չի կծի»:
Պետական համակարգում գործառույթներ չունեն կոկորդ պատռողները («բողազը» ճղողները), լաչառները…Բայց ոչ Շանթը: