Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Ծովյանը հայտնի է որպես իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆանատ: 36 ամյա Դ. Ծովյանը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին երկրպագում է 2004 թ.-ից: 2018 թ.-ի օգոստոսից նա միակն է Տավուշի մարզում, ով դարձել է «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբի անդամ: Դ. Ծովյանը հետեւում է սիրելի թիմի մասնակցությամբ բոլոր հանդիպումներին, հաճախ կազմակերպում է «Բարսելոնայի» երկրպագուներով համատեղ դիտումներ Իջեւան քաղաքում:
Նա ամեն օր համացանցում հետեւում է «Բարսելոնայի» նորություններին: Դավիթը նույնիսկ մոմավառություն է կատարում «Բարսելոնայի» համար, հաղթանակներից հետո հաճախ կոնյակ է բացում եւ կենաց բարձրացնում «Բարսելոնայի» համար, իսկ պարտության դեպքում երբեք չի հիասթափվում սիրելի թիմից:
Դ. Ծովյանին Իջեւանում ճանաչում են նաեւ իր ավտոմեքենայով,որի վրա փակցված է «Բարսելոնայի» խորհրդանիշը: Դ. Ծովյանը որոշել է փայտից պարտրաստված «Բարսելոնայի» խորհրդանիշը որպես նվեր ուղարկել Իսպանիա, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին, հուսալով, որ այն կտեղադրվի «Բարսելոնայի» թանգարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
դասական հայ ստրուկի կերպար