Aravot.am-ն այսօր Գյումրի այցելած Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գլենդելի հայության, մասնավորապես գործարարների մոտ ոգևորություն, տրամադրության փոփոխություն նկատո՞ւմ է, կա՞ն մարդիկ, որոնք ցանկություն ունեն հայրենիքում ներդրումներ կատարելու։
«Այո, ոգևորություն նկատում եմ, հավատացեք՝ ոգևորությունը շատ մեծ է, մարդկանց մեջ հոգեբանորեն մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ մարդիկ,, իրոք ոգևորված են, մարդիկ, իրոք, շանս են տեսնում իրենց հայրենիքի ապագան բարելավելու, ապագան լավ տեսնելու, իրենց սեփական ապագան հայրենիքում տեսնելու։ Այս ամենն, այո՛, տեղի է ունենում, պարզապես մի քիչ ժամանակ է պահանջում, պարզապես մարդիկ ինչ-որ չափով դեռ զգուշավոր են, փորձում են հասկանալ որո՞նք են փոփոխությունները ։
Մի հարց կա, ես միշտ նշում եմ այդ հարցը՝ դատական համակարգի փոփոխությունները պետք է վերջնական լինեն, որպեսզի մարդիկ իրավականորեն իրենց ներդրումները պաշտպանված համարեն»,-,ասաց Գլենդելի քաղաքապետը։
Զարեհ Սինանյանը նաև նշում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում հայրենադարձություն կա․ կան մարդիկ, որոնք որոշել են հայրենիքում ապրել։
«Բոլորն ուզում են լսել տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանց մասին, չէ, նման թվեր չկան, բայց որ կան, միանշանակ այդպես է»,- ասաց Գլենդելի քաղաքապետը։
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ