Շիրակի մարզի սահմանամերձ Անիավան գյուղը Հայաստանում և դրա սահմաններից դուրս հայտնի է իր տուֆով: Գյուղի քարհանքերից մատակարարվող, որպես «Անի տուֆ» հայտնի, քարով բազմաթիվ կառույցներ են վեր խոյացել:
Մեր զրուցակից Մարտիրոս Միրոյանը տարիներ շարունակ եղել է տեղի «Միրոյան տուֆ» ընկերության հիմնադիր ղեկավարը: Շուրջ 100 աշխատատեղ ունեցող ընկերությունը գուցե այսօր էլ հաջողությամբ իրականացներ գործունեությունը, եթե 2008 թվականին նրան չդիմեր ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Թե ինչ է տեղի ունեցել գործարարի և սրբազանի առաջին հանդիպումից և գործնական պայմանավորվածություններից հետո՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում:
Սուրեն Սարգսյան