Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավային հանրահավաքին խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո:
Վարչապետն ասաց. «Մի շաբաթ առաջ գուժում էին, ասում էին՝ վա՜յ, էս ինչ եղան հայ-ռուսական հարաբերությունները, ձախողվեց՜ին, տապալվեցի՜ն: Այսօր ես պատասխանատու ասում եմ՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, ավելի վստահելի, քան հենց այսօր: Հիմա էլ հասկացել են, որ տենց է, հիմա էլ գուժում են՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից իրիկուն: Դուք ձեր դարդը լացեք, մենք արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք: Եթե լացելու բան ունեք պետք չի ՀՀ-ՌԴ-ԵՄ հարաբերությունների վրա լացել: Լացեք, որ ձեր՝ այսինքն՝ գողերի եւ խաբեբաների ժամանակը ՀՀ-ում անցել է ու այլեւս չի գալու երբեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ