Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Երեւանի տրանսպորտային խնդրի լուծման լավագույն տարբերակն ենք առաջարկում»

Սեպտեմբեր 10,2018 19:11

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագրից որոշ հատվածներ: Նա ասաց, որ Երեւանի տրանսպորտային խնդիրն առանցքային է եւ բոլոր երեւանցիներին հետաքրքրող հարց է. «Հիմա այդտեղ բազմաթիվ լուծումներ են առաջարկվելու: Ես համոզված եմ, այն լուծումը, որ մենք ենք առաջարկելու, լինելու է լավագույնը»:

Զուրաբյանը վստահեցրեց, թե իրենց դաշինքը տրանսպորտային խնդրի լուծման ստանդարտ ճանապարհով չի գնալու:

«Երեւանի քաղաքապետարանում հիմնադրվելու է Բաց բաժնետիրական ընկերություն եւ առաջարկելու է երեւանցիներն, օրինակ՝ տրանսպորտում ներգրավված սեփականատերերին եւ անհատ երեւանցիներին բաժնետեր դառնալ Երեւանի տրանսպորտային համակարգում: Սրանով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Երեւանն ունենա նոր տիպի տրանսպորտային համակարգ, ամբողջությամբ նոր, ընդհանրապես, այնպիսին, որը նույնիսկ եվրոպական քաղաքներում առկա չէ: Այսինքն՝ միանգամից անցում կանենք էլեկտրական տրանսպորտին»,-ասաց Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նա անդրադարձավ նաեւ կանաչապատմանը, նկատելով՝ մայրաքաղաքում, ասենք՝ 1000 շիվից մեկն է կպնում: Իսկ Զուրաբյանն իր դաշինքով առաջարկում է՝ Երեւանում քաղաքում ստեղծել տնկարանային տնտեսություն, որտեղ տնկիները կհասնեն որոշակի մակարդակի եւ կպչողունակության խնդիր չի լինի. «Միայն ծառ տնկելը բավարար չէ, Երեւանի ոռոգման համակարգը, կարելի է ասել, ամբողջությամբ «դեմորալիզացված է», հնացած է: Ես գտնում եմ, որ պետք է կարճ ժամանակահատվածում կաթիլային ոռոգման համակարգ ներդնել»:

Զուրաբյանը խոսեց նաեւ նախադպրոցական հիմնարկների խնդիրներից, նշելով, որ մանկապարտեզները շատ քիչ են: Զուրաբյանը ասաց, որ իրենց դաշինքի ծրագրով նախատեսում են՝ այն համայնքներում, որտեղ կան ազատ տարածքներ, պետք է կառուցել մանկապարտեզներ»:

Զուրաբյանի խոսքերով՝ Երեւանի խնդիրների խնդիրը մեկն է ՝ ոչ սեյսմակայուն շենքերը. «Աստված մի արասցե, Երեւան քաղաքում լինի 7 բալից ավելի երկրաշարժ՝ այդ շենքերի մեծ մասը գետնին են հավասարվելու եւ մենք ունենալու ենք մոտ 300 հազար մարդկային կորուստ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930