Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ» օդանավակայանից նոր չվերթուղի դեպի Լոս Անջելես. գաղտնազերծում է Գյումրու քաղաքապետը. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2018 18:16

Այսօր Լոս Անջելեսի, Գլենդել ու Բրբանք քաղաքի սենատորների, ինչպես նաև ԱՄՆ-ի նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ Գյումրիում էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նրանց հետաքրքրության շրջանակը նորագույն տեխնոլոգիաների ոլորտն էր, որտեղ և հնարավոր է արդյունավետ համագործակցություն։

Նրանք եղել էին Գյումրու «Թումո» կենտրոնում, այնուհետ հանդիպեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ու փոխմարզպետների հետ, հյուրընկալվեցին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ։

Գյումրու քաղաքապետը, խոսելով Գյումրիում տուրիզմը զարգացնելու ու քույր քաղաք հռչակված Գլենդելի հետ համագործակցությունն ավելի խորացնելու մասին, մի հետաքրքիր բացահայտում արեց. նա հյուրերին տեղեկացրեց, որ առաջիկայում հնարավոր է «Շիրակ» օդանավակայանից ուղիղ թռիչք կազմակերպվի դեպի Կալիֆոռնիա, որտեղ մեծ թվով հայեր են ապրում

«Ինձ ասել են, որ ուզում են Լոս-Անջելես-Գյումրի չվերթ իրականացնել, հնարավոր է այդ տարբերակը։ Մենք «Տարոն Ավիա» ունեինք այստեղ, հիմա ոնց որ բանակցում է, տեսնենք։ Եթե դա լինի, ոչ միայն լավ կլինի Գյումրիի համար, այլ ամբողջ Հայաստանի»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Գյումրու քաղաքապետը նաև նշեց, որ «Շիրակ» օդանավակայանը կարող է ծանր ինքնաթիռներ ընդունել։ Քաղաքապետը նաև ասաց, որ այս տարի Գյումրին 36 հազար տուրիստ է ունեցել, եթե Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցվի, մոտ 50 հազար տուրիստ կունենա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Քիչըմ կասկըձեմ գը 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930