Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում մտածել, որ դա հատուկ թիրախավորում է». Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցում է, որ Փաշինյանի դիմանկարն էլ էին «street art» արել

Սեպտեմբեր 10,2018 17:41

ԱԺ պատին «street art» ոճի մեջ «Ժառանգության» գովազդն անելու համար «Ժառանգության» անդամ Հովսեփ Ղազարյանին ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել ու այնուհետեւ ազատ էր արձակել:

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով այդ միջադեպի մասին՝ ասաց. «Ընդամենը ինչ էր, երեկ կեսգիշերի կողմերը մեր սմայլիկը՝ մեր «ժպտան» փակցնում էինք տարբեր ցուցանակների վրա եւ ինչպես հեղափոխության օրերին կային որոշ կարգախոսներ, պարոն Փաշինյանի դիմանկարը, ժողովրդի արտահայտչամիջոցը՝ street art-ի միջոցով այն ժամանակ ոչ մեկի կողմից չխանգարվեց, չքննադատվեց: Սա դրա շարունակությունն էր՝ ոչ Րաֆֆի կար, ոչ «Ժառանգություն», ընդամենը այդ սմայլիկը կար: Մենք ժամանակից շուտ չարեցինք, ի տարբերություն մեզ, ուրիշներն օգտագործեցին թե՛ իրենց պաշտոնական լծակները, իրենց պետական ներկայացուցիչ լինելու հանգամանքը, ուրիշների պաստառները արդեն փակցված են, բայց թող Երեւանի քաղաքացին ընտրի իրենց, եթե այդպես է ուզում: Ավելի կարեւոր է, որ ընտրությունը լինի ազատ՝ ցանկացած արդյունքով, քան ինձ ընտրելը»:

Հարցին՝ պաշտոնական լծակնե՞րն էին պատճառը, որ մյուսներին բերման ենթարկելու դեպքեր չգրանցվեցին, հենց ձեր կուսակցության անդամին բերման ենթարկեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, գիտեմ, որ Հովսեփ Ղազարյանը՝ մեր երիտասարդ ղեկավարը իր գործընկերոջ հետ կատարում էր օրենքով չարգելված մի մշակութային քաղաքացիական արտահայտչաձեւի իրացում: Կարծում եմ, կա անհիմն բերման ենթարկել, իր անազատությունը հակաիրավական էր եւ շատ ուրախ եմ, որ ոստիկանությունը եւ գործադիր իշխանությունը դա հասկացավ ու ազատ արձակեց: Չեմ ուզում մտածել, որ դա հատուկ թիրախավորում է, հուսով եմ, նման դեպքեր էլ չեն շարունակվի, որովհետեւ ով-ով՝ «Ժառանգությունը» կողմնակից է բոլորին, բոլոր գույներին ու բոլոր գույներին հաջողություն է մաղթում»:

Հարցին՝ արտախորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ք, թե՞ ավագանու ընտրությունների արդյունքից է կախված՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց՝ «այսպես թե այնպես, կմասնակցենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930