Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցորենի հարցը կքննարկեն Վրաստանի վարչապետի հետ

Սեպտեմբեր 10,2018 17:32

Խորհրդարանում այսօր քննարկվում էր «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Այն ներկայացնում էր ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը: ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հետաքրքրում էր`արդյոք հարեւան Վրաստանը վավերացրել է այս համաձայնագիրը. «Պարզապես կհորդորեի ձեզ տեղեկություն տալ՝ վավերացվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կազմակերպությունը ի՞նչ անելիք ունի այստեղ, որպեսզի Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտի միջոցով ցորենի ներմուծումը Հայաստան չսահմանափակի»:

Ի դեպ, այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը:

ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը մանրամասնեց. «Տրամադրում ենք տարածք, աջակցում ենք, որ կազմակերպության մասնակիցները ավելի հեշտ մուտք գործեն Հայաստան, ապրանքները անխափան տեղափոխեն, օգնում ենք տեղական փորձագետներ ընտրելու եւ իրենց հարկային պարտավորությունը կատարելու հարցում: Սա զուտ լոգիստիկ խնդիր է, ոչ թե համաձայնագիր է, որի հիման վրա ՄԱԿ-ի ՊԳԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում: Շատ կզարմանամ, եթե պարզվի, որ Վրաստանը ՊԳԿ-ի անդամ չէ»:

Ինչ վերաբերում է Հայաստան`ցորենի ներմուծման մասով առաջացած խնդիրներին, գյուղնախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն ՄԱԿ-ի ՊԳԿ-ի քննարկման խնդիրը չէ. «Վստահ եմ, որ քննարկումների ժամանակ վարչապետը խնդիրը կներկայացնի, ես էլ երեկոյան հանդիպում ունեմ Վրաստանի իմ գործընկերոջ հետ եւ նույնպես կներկայացնեմ»:

Հայաստան ժամանած վրացական պատվիրակության հետ հանդիպում է ունենալու նաեւ ԱԺ փոխնախագահը` նա եւս պատրաստվում է հարցը բարձրացնել:

Հիշեցնենք, վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ վրացական կողմը հնարավոր է արգելի իր տարածքով Հայաստան ներմուծվող ցորենի`տրանսպորտային տարբերակով ներմուծումը: Պատճառաբանությունն այն է, որ վրացական ճանապարհներն են վնասվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930