Վերջերս փոխվել է Բագրատաշենի մաքսակետի պետը: Մաքսակետի նոր ղեկավարի անձի անունը ճշտելու համար բազմիցս զանգահարեցինք պետական եկամուտների կոմիտե, սակայն այդ կոմիտեի հեռախոսահամարները միշտ զբաղված են ցույց տալիս:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Բագրատաշենի մաքսակետի նոր պետը Իջեւան քաղաքից սերված Արտյոմ Էդիկի Հարությունյանն է, որն այդ մաքսակետում աշխատանքի փորձ ունի: Ա. Հարությունյանն այդ պաշտոնում փոխարինեց «Պիտուլ» մականունով Արթուր Գասպարյանին, որը 2017թ. հուլիսի 31-ին, լինելով Բագրատաշենի մաքսակետի զննման բաժնի պետը, սեռական հայհոյանքներ էր տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյանի քաղաքի բնակչին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ