Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր 12 ուժերն այսօրվանից սկսեցին քարոզարշավը-1

Սեպտեմբեր 10,2018 15:58

«Լույս», «Իմ քայլը», «Երեւանի հանրություն» դաշինքների եւ «Երկիր ծիրանի», «Հայք» (Հայկազուններ), «Ժողովրդավարական ուղի», ՀՅԴ, «Ժառանգություն» եւ »Օրինաց երկիր» կուսակցությունները «Մեդիա կենտրոնում» քննարկեցին Երեւանի տրանսպորտի խնդիրները եւ առաջարկեցին իրենց լուծումները:

Հրաչ Սարգսյան, «Իմ քայլը» դաշինք. «Երեւան քաղաքում կա տրանսպորտային բարեփոխման վերաբերյալ պատվիրված $ 850 հազար արժողությամբ ծրագիր, որով, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում էր 115 երթուղիներից ունենալ 42-ը՝ հիմնական եւ սնուցող: Դա պետք է հնարավորություն տար բեռնաթափել Երեւանը, ինչպես նաեւ պետք է լուծվեր վարորդների խնդիրը, քանի որ վարորդներն առավոտյան ժամը 6-ից դուրս են գալիս իրենց մեքենայով եւ աշխատում մինչեւ ուշ երեկո: Այսինքն,  ութ ժամից ավելի, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել եւ ազդել ուղեւորափոխադրումների անվտանգության վրա:

Խոսակցություններ եղան, թե մեր դաշինքի կողմից ուղեւորափոխադրության սակագները բարձրացնելու առաջարկություն է եղել: Այդպիսի առաջարկ չի եղել: Եվ այս պահի դրությամբ եթե ինչ-որ մեկն ասում է, թե սակագին չի բարձրանալու, վիճելի հարց է, քանի որ դա կախված է ներդրումներից: Եթե ներդրումը լինելու է 50-ից 100 միլիոն, դա սակագնի վրա մեկ ազդեցություն կունենա, եթե լինելու է 200-ից 250 միլիոն,  սակագնի վրա ուրիշ ազդեցություն կունենա: Որպես ֆինանսական ոլորտի եւ մի քանի ներդրումային ծրագրերի մասնակից մասնագետ, իմ կարծիքն այն է, որ այս պահի դրությամբ սակագնի մասին խոսելն անիմաստ է: Բացի ներդրումների արժեքից, շատ կարեւոր է, որ հասկանանք ուղեւորափոխադրման հոսքը որքան է: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ մենք ունենք օրական 500, 600 հազար ուղեւորափոխադրում: Դա 20 տոկոսի տարբերություն է, որը նույնպես էական ազդեցություն կարող է ունենալ ուղեւորափոխադրման արժեքի վրա: Իսկ այն ակցիաները, ըստ որոնց սակագինը 100 դրամից չպետք է բարձրանա, իմ պատկերացումով դա ոչ թե սոցիալական խնդիր էր, այլ հասարակության մեջ այն վստահությունը, որ բարձրացված արժեքի փոխարեն նրանք չեն ստանալու հավելյալ ու ավելի հարմարավետ ծառայություն»:

Դավիթ Խաժակյան, «Լույս դաշինք». «Ես այն աշխատանքային խմբի անդամ եմ, որը ձեւավորել է քիչ առաջ ներկայացված զեկույցը ու որն ունի դրական բազմաթիվ կողմեր եւ հիմնական մասով ենթակա է ներդրման: Մենք կատարել ենք ոչ թե թվային, այլ որոշակի լոգիստիկ հաշվարկներ: Ես կարող եմ պնդել, որ մենք գիտենք եւ մեր ծրագրում ներառել ենք այն մեխանիզմները, որով հնարավոր է պահպանել Երեւանում հանրային տրանսպորտի սակագինը: Խոսքը մեկ անձի  ամսական բյուջեի հաշվարկով սակագնի պահպանման եւ բոլորովին նոր շարժակազմով եւ նոր ավտոբուսներով նոր տրանսպորտային ցանց գործարկելու մասին է: Սա հնարավոր է անել այն պարագայում, որ օպտիմալացվում են գծերը, տրանսպորտի շարժակազմի հոսքը, եւ այս օպտիմալացումը կոմպենսացնելու է նոր ձեռք բերված շարժակազմի արժեքները: Կարծում եմ, մեր մշակած մեխանիզմները դրա համար բավարար են եւ գծերի օպտիմալացումը, չվացուցակների կայունացումը բերելու են նրան, որ մեկ անձի ամսական բյուջեի հաշվով սակագինը պահպանվելու է: Այսպես ասում եմ, որովհետեւ նախատեսվում է ստանալ միասնական տոմսային համակարգ, որի հաշվարկման մեթոդաբանությունը փոխվելու է եւ տեղփոխերի (пересадка) ժամանակ բացառվելու է կրկնակի գանձումը: Ինչ վերաբերում է շարժակազմի ձեռքբերմանը, այն կարող ենք ձեռք բերել համայնքի եւ մասնավոր ներդրող համագործակցությամբ, ինչը մենք հստակ պատկերացնում ենք եւ ասում՝ գործատուի ներկայացրած մեկ օպերատոր գաղափարը պետք է փոխվի եւ ներդրվեն մի քանի օպերատորներ: Դա ապահովելու է մրցակցային դաշտ, իսկ քաղաքապետարանը սահմանելու է այնպիսի չափորոշիչներ, որոնք քաղաքի համար լինեն օպտիմալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930