Թուրքիան շարունակում է զինուժ և զինամթերք կուտակել սահմանամերձ Հաթայ նահանգում։ Թուրքիայի զինված ուժերի տարբեր զորամիավորումներից կանչված զինծառայողներն ու ռազմական մեքենաները ցամաքային ճանապարհով ուղևորվում են Հաթայ։ Դրանք կտեղակայվեն Սիրիայի սահմանին գտնվող զորամասերում։
Թուրքական մամուլի համաձայն՝ այս կուտակումների նպատակը Սիրիայի Իդլիբ քաղաքում որևէ նոր ռազմական լարվածության ծագման դեպքում փախստականների հավանական ներգաղթի ալիքի կանխումն է։ Եթե նման բան տեղի ունենա, ապա Թուրքիայի զինված ուժերի միավորներն ու այլ հետախուզական ու անվտանգության ուժերը գաղթականներին կդիմավորեն հենց Սիրիայի տարածքում։
Աղբյուր` Milliyet