Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ քոլեջի տնօրեն նշանակված Ռոմա Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալով է պաշտոն ստացել: «Ես դուրս չեմ եկել կուսակցությունից, նման բան չկա»,-ասաց Սարգսյանը, որը նախկինում եղել է ՀՀՇ անդամ, հետագայում դարձել ՀՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար:
Մեր հարցին` իսկ ինչպե՞ս է ընդհանրապես վերաբերվում կուսակցական սկզբունքայնությանը եւ նորմա՞լ է մի քանի կուսակցություն փոխելը, նա հետեւյալ կերպ արձագանքեց. «Ինչի է դա ձեզ զարմացնում, ինչ կա դա եմ ասում, դուք մի հարց տվեցիք, արդեն պատասխանեցի, մնացած հարցերի համար եթե խնդիր կլինի, հետո կխոսենք»,-ասաց Ռոմա Սարգսյանն ու անջատեց հեռախոսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ