Aravot.am-ը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է ինչ-ինչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի գործող պաշտոնյաները` լծակներ ունենալով չփորձեն գիտական ատենախոսություն պաշտպանել, ինչպես դա արվում էր նախկինում: «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ մարդուն արգելել ատենախոսությունը ներկայացնել պաշտպանության»,-ասաց ԲՈԿ նախագահը:
Ապա հավելեց. «Հիմա կա պաշտոնյա, որն իր դոկտորական ատենախոսության նախապաշտպանությունն անցել է փետրվարին, պատրաստվում էր ամռանը ներկայացնել պաշտպանության, բայց իրավիճակի փոփոխության արդյունքում որոշել է սպասել, որպեսզի չշահարկվի իր պաշտպանությունը: Եթե իմ դոկտորականի պաշտպանելն այդպես շահարկվեց, ապա հիմիկվա բարձրաստիճան պաշտոնյայինը առավել եւս կշահարկվի, որի ցանկությունը ես բացարձակ չունեմ»
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ