Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյանը խմորեղեն կհյուրասիրի իր դոկտորականի առիթով

Սեպտեմբեր 10,2018 14:58

«Մայիսի 24-ին պաշտպանեցի դոկտորական ատենախոսությունս, այն ԲՈԿ տարա հունիսի 6-ին եւ հունիսի 11-ին նշանակվեցի ԲՈԿ-ի նախագահ: Բաժնի պետն անհարմար զգալով եկավ առաջին օրերին, թե ոնց անենք, ինչ անենք…Ես ասացի, որ եթերում հայտարարել եմ, որ իմ ատենախոսության հետ կապված որոշմանը ես չեմ մասնակցի եւ ասել եմ` քանի որ ԿԳ նախարարն իմ վերադասն է, բոլոր հարցերը նախարարի հետ, ուզում եք մերժեք, ուզում եք մի մերժեք»,-իր դոկտորական ատենախոսության մասին լրագրողներին ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը:

«Օգոստոսի վերջերին` 27-29-ի արանքում իմացա, որ այդպես էլ արել են, նախարարին զեկուցել են, որ ամեն ինչ բավարարում է պահանջներին, եւ նախարարը հրաման է տվել, որպեսզի ինձ շնորհեն գիտությունների դոկտորի աստիճան: Բայց ես այդ վկայագիրը, որ ԲՈԿ-ի իմ սենյակում դրված է, դեռեւս չեմ վերցրել ու բացել»,-հավելեց նորընծա դոկտորը:

Սմբատ Գոգյանը նաեւ հայտարարեց. «Եթե Հայաստանում կգտնվի գիտությունների մի թեկնածու կամ դոկտոր մաթեմատիկայից, որ կհամարի` արժանի չեմ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի եւ պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում կազմակերպել քննարկում, որտեղ նաեւ կներկայացնի իմ ատենախոսության բոլոր դրույթները, կկարողանա տեխնիկապես ապացուցել եւ վերջում կասի, որ այս ամբողջ արածը արժանի չէ դառնալ գիտությունների դոկտոր, ես պատրաստ եմ իմ վկայագիրը թողնել սեղանի վրա եւ դիմում գրելով դուրս գալ ԲՈԿ նախագահի պաշտոնից, որ հետագայում վարչական լծակ չունենամ ազդելու»:

Սմբատ Գոգյանը նաեւ հավելեց, որ պատրաստվում է սեպտեմբերի 17-ին վերցնել իր վկայականը եւ այդ առիթով խմորեղեն հյուրասիրել իր աշխատակիցներին:

 Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930