Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան. «Ինձ ներկայացրեցին 1000 պատճառ և գնացուցակ, թե ինչու են գումար գանձել տուժող քաղաքացիներից, սակայն չներկայացրեցին գեթ 1 իրավական ակտ»

Սեպտեմբեր 10,2018 14:56

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կեսգիշերն անց անակնկալ այց է կատարել մարզային ենթակայության «Ռ.Հարությունյանի անվ. Աբովյանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ։

2 տարբեր վթարներից հիվանդանոց էին տեղափոխվել 8 քաղաքացիներ, ում ցուցաբերվել էին տարաբնույթ անհետաձգելի բժշկական օգնություն (հիմնականում սալջարդեր և ոսկրային կոտրվածքներ), և բոլորը սպասարկվել էին ՎՃԱՐՈՎԻ հիմունքներով (5.000-ից 23.000 ՀՀԴ):

«Պետք է հասկանալ. որտեղ է այն սահմանագիծը, որը բաժանում է վճարովի֊ համավճար֊ պետ.պատվեր ծառայությունները, և արդյոք մեր քաղաքացիներին հավուր պատշաճի իրազեկու՞մ են այդ դրույթների և դրանցից օգտվելու նրանց իրավունքների մասին, թե՞ մեր պետական բուժ.կենտրոնները զուտ «վերակազմավորվել են» շահույթ հետապնդող կոմերցիոն հաստատությունների։ Համենայն դեպս, ինձ ներկայացրեցին 1000 պատճառ և գնացուցակ, թե ինչու են գումար գանձել տուժող քաղաքացիներից, սակայն չներկայացրեցին գեթ 1 իրավական ակտ, որով հնարավոր կլիներ վերջիններիցս գեթ մեկին սպասարկել պետ.պատվերի կամ համավճարի շրջանակներում»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը հայտնել է նաև, որ առաջիկայում հիմնավոր կզբաղվի իր իրավասության տակ գտնվող բժշկական հաստատությունների և առողջության առաջնային պահպանման կենտրոնների գործունեության կանոնակարգմամբ, որտեղ գերակա կլինի ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ շահը։

«Իսկ մինչ այդ, կոչս մեր բոլոր Քաղաքացիներին. պահանջե՛ք ձեր բոլոր վճարումների դրամարկղային կտրոնները, որպեսզի ձեր մասով առնվազն կանխեք կոռուպցիոն ռիսկերն ու ստվերային շրջանառության հնարավորությունը բուժ.հաստատություններում»,-ֆեյսբուքյան գրառումն այսպես է ամփոփել Կոտայքի մարզպետը:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930