Aravot.am-ը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է ուսումնասիրություն իրականացնեն կամ զբաղվեն նախկին իշխանավորների ու նրանց կանանց (դիցուք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլոց) գիտական ատենախոսությունների որակով:
«Կարող է թվալ, որ եկել եմ, ուրեմն շատ մեծ կլինի գայթակղությունը այդպիսի աղմկալի գործերը բացահայտելու, բայց ԲՈԿ-ի գործառույթների մեջ դա չի մտնում: Հետին թվով գիտական աստիճանը վերցնելն անհնար է այսօրվա դրությամբ: Եթե օրենսդրական փոփոխություններ լինեն, նոր դրա մասին կմտածենք:
ԲՈԿ-ը մինչ այժմ կատարել է ոստիկանի գործառույթներ, սկզբում խորհրդում բոլոր պրոցեսները եղել են, հետո բերել են ու ասել են՝ տեսնենք ԲՈՀ-ը կհաստատ՞ի, թե՞ չէ, այսինքն կբռնվենք, թե չէ անորակ աշխատանքների համար: Այժմ մեր գործառույթների փիլիսոփայությունը փոխում ենք, ԲՈԿ-ը լինելու է ոչ թե ոստիկանական, այլ բժշկական կառույց, ամեն քայլը վերահսկելու ենք, որպեսզի ամեն ինչը տեղի ունենա` բացառելով կոռուպցիոն ռիսկերը, ծանոթությունների համակարգի ազդեցությունը ատենախոսությունների պաշտպանության վրա, վերջում տալու ենք գնահատական:
Այդ գնահատականը ոչ թե պատժելու է հայցորդին, որը խորհրդի կամայականությունների արդյունքում պաշտպանեց, այլ գնահատելու ենք գիտնականներին, խորհրդի անդամներին, ընդդիմախոսներին, գիտական ղեկավարին` ընդհուպ նրանց արգելելով ծավալել հետագա գործունեություն գիտական ղեկավար լինելու կամ խորհրդում ընդգրկվելու առումով»:
Մանրամասները` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ