«Պետական եկամուտների կոմիտեն չունի դիմակավորված անձնակազմ։ ՊԵԿ-ն ունի հատուկ բաժնի աշխատակիցներ, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ, այդ անձինք, երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գնում են առանց զենքի», -այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ճի՞շտ է, որ շաբաթ օրը ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցներն, ըստ մամուլի հրապարակումների, ստուգումներ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի ընտանիքում պատկանող բիզնեսներում:
Դավիթ Անանյանը հերքեց այս լուրը, նշելով՝ Ծառուկյանին պատկանող որեւէ բիզնեսում գործողություն շաբաթ օրը չի իրականացվել: ՊԵԿ նախագահը վստահեցրեց՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում նախկինում եղել են ստուգումներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ