Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործության «հետադարձ ուժն» ու ընտրակեղծիքների դեմ խիստ օրենքը

Սեպտեմբեր 10,2018 15:00

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց ընտրակաշառքի դեպքերի պատիժը խստացնող օրենսդրական փոփոխությունները: Այս փոփոխություններում է ներառված նաեւ բարեգործությունը: Փոփոխությունների հեղինակները վստահեցնում են. «Եթե նախկինում ընտրությունների ընթացքում թեկնածուների ու կուսակցությունների անունից իրականացվող բարեգործության արգելքի խախտումը վարչական իրավախախտում էր, եւ գործնականում հնարավոր չէր այն բացահայտել, ապա այժմ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը, այդ արարքը քրեականացվել է: Դա նոր հնարավորություն է գումար, գույք, ծառայություն նվիրելու արատավոր երեւույթների դեմ պայքարի համար, հնարավորություն պայքարելու ոչ թե փողի, այլ ծրագրերի դաշտում»:

Օրենսդրական փոփոխությամբ արգելվում է ընտրությունների կամ հանրաքվեի օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ ընտրողներին, հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը: Պատիժը խիստ է՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկում` 2-ից 6 տարի ժամկետով: Կան բարեգործներ, որոնք քաղաքացիներին անվճար երթեւեկություն (եւ ոչ միայն երթեւեկություն) են ապահովում արդեն քանի տարի: Հիմա եթե այս անձինք «ուտող-ուրացող» չեն, ենթադրվում է՝ բարեգործությունը «հետադարձ ուժ» կունենա, թեկուզեւ այն չիրականացվի ընտրությունների օրը:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

08.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930