«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 7-ին` ժամը 9:45-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր, Քարակերտ, Լանջիկ, Աղին, Սարակապ, Ձիթհանքով, Հայկաձոր, Իսահակյան, Ջրափի, Բագրավան, Անիպեմզա, գյուղական համայնքների և Մարալիկ քաղաքի Անի կայարան թաղամասի, ինչպես նաև Արագածոտն մարզի Թալին քաղաքի, Աշնակ, Դաշտադեմ, Դավթաշեն, Իրինգ, Կաթնաղբյուր, Շղաարշիկ, Եղնիկ, Ակունք, Մաստարա, Թաթուլ, Արտեմի, Արագածավան, Զարինջա, Ցամաքասար, Հացաշեն, Սուսեր, Ներքին Արփի գյուղական համայնքների և տարածաշրջանի թվով 5 ԱԳԼՃԿ-ների, «Հիդեն գոլդ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Վթարի վերացումից անմիջապես հետո կվերսկսվի գազաթողարկումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն