Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ պատին «Street art» անելու համար ձեռնաշղթաներով բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Սեպտեմբեր 10,2018 08:53

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ գիշեր հայտնել է. «Տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»:

Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր. «Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:

Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են»:

Կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն ավելի ուշ ճշտել էր. «Նոր իմացա որոշ մանրամասներ: Փաստորեն մեր փառապանծ ոստիկանները «Ժառանգության» սմայլիկից փրկել են ԱԺ պատը: Դե հիմա ինձնից խորհուրդ պարոնայք ոստիկաններին. լավ պաշտպանեք ՀՀ Գլխավոր դատախազության պատը. հաջորդը դա է լինելու»: Նա, եւ կուսակցության այլ անդամներ հրապարակել են, թե ինչ էին նկարել ԱԺ պատին:

Ի դեպ, Հովսեփ Ղազարյանն էլ պարզաբանել է, թե ինչու հնարավոր չի եղել իրենց հետ կապվել հեռախոսով: Դիտարկմանն ի պատասխան, թե ոստիկանները չեն իմացել՝ ում են բռնում, նա ասել է. «Համարյա մի ժամ բացատրեցի: Չհասկացան: Ափսոս հեռախոսիս մարտկոցը նստեց օրենքներ ցիտելու ընթացքում, թե չէ ուղիղ եթեր կանեի: Լրիվ քոմեդի քլաբ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930