Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի լույս 9-ի գիշերը, 00.15-ից մինչեւ 00.30-ը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը, գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները ստիպված են եղել երթեւեկել սահմանագոտին շրջանցող ճանապարհով:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Ոսկեվանի ներքին հատվածը, որը դիտարկվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով վնասվել են Ոսկեվանի մի առանձնատան տանիքը, այլ առանձնատան `պատերը, մեկ ուրիշ առանձնատան շենքին գտնվող կենցաղային իրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Օտար պետութիւն մը կը գնդակոծէ ԵԱՀԿ ի տարածքներ –
Դաշնակիցները ինչու քարացած կը դիտեն –
գոյութիւն չունի ՞ զիրար պաշտպանելու համաձայնութիւն մը ?