Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում ընթացող «Գրան Պրիի» (էլիտ ռաունդ) երկրորդ օրը կրկին նշանավորեց հաղթանակով: Այսօր Էդգարը ոչ միայն կրկին հավասարը չունեցավ սկրեչում, այլեւ հաղթեց երկու շրջանի առավելությամբ:
Էդգարն այս հաղթանակի համար վաստակեց Աշխարհի գավաթի մասնակցության եւս 100 միավոր եւ հիմա մեկնում է Աստանա, որտեղ նույնպես մասնակցելու է օմնիում եւ սկրեչ մրցաձեւերի «Գրան Պրիի» էլիտ ռաունդի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ