Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացա հավաստիացումներ, որ շատ արագ խնդիրը կլուծենք, բայց իրականությունը ցույց տվեց, որ այդ խնդիրները արագ չեն լուծվում». վարչապետ (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 23:52

Այսօր «Զինուժին» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ բանակում հիմնական խնդիրները որո՞նք են եւ ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ ԶՈՒ-ն իր լավագույն վիճակում՝ պատասխանեց. «Ամենակարեւոր խնդիրը համարում եմ այն, որ մենք ԶՈՒ-ի մասին խոսելիս ու գործելիս ավելի շատ կենտրոնանանք շարքային զինվորի ու նրա կարիքների վրա ու ամեն ինչ անենք, որ զինվորը, որը հերթապահում է մարտական դիրքում, ամեն վայրկյան զգա ուժեղ թիկունքի ներկայությունը»:

Վարչապետն ասաց. «Ցավոք, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ շատ դեպքերում բանակ զորակոչված զինվորի ծնողը ստիպված է ինքը զինվորի որոշ կարիքներ հոգալ: Սա մի հարց է, երբ ես վարչապետ էի ընտրվել, առաջիններից մեկը այս հարցով զբաղվեցի ու շատ արագ ստացա հավաստիացումներ, որ պրոբլեմ չկա, շատ արագ խնդիրը կլուծենք, բայց իրականությունը ցույց տվեց, որ այդ խնդիրները արագ չեն լուծվում: Մենք չունենք սկզբունքորեն այդ խնդիրները լուծելու ֆինանսական պրոբլեմ, չունենք քաղաքական կամքի պրոբլեմ, ունենք տեխնիկական պրոբլեմ: Կա մեխանիզմ, որը երկար տարիներ աշխատել է ու այդ մեխանիզմը ավելի որակյալ մեխանիզմով փոխարինելու համար ընթացակարգեր են պետք: Ամենամեծ պրոբլեմը բանակի այսօր ես սա եմ համարում: Սա ընդամենը կենցաղային ապահովման խնդիր չէ, շատ կարեւոր վերաբերմունքի, բարոյահոգեբանական խնդիր է: Ուզում եմ հավաստիացնել, որ այս խնդիրը մենք անպայման կլուծենք»:

Վերջում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930