Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չի միջամտում, ոչ մի բան էլ չի ինքը, ինքը պռոստո մուֆտա փող ստացող վարչապետ ա». Շանթ Հարությունյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 21:15

«Որ ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է միջամտի, առողջապահության նախարարը, կարծում եմ, իրավունք չունի միջամտի դատախազի, ԿԳԲ-ի պետի գործին, ֆինանսների նախարարն էլ իրավունք չունի միջամտի դատարանի գործին, բայց վարչապետը, եթե իրավունք չունի միջամտի, ուրեմն եկեք լուծարենք էդ վարչապետի պաշտոնը, ինքը խի՞ ա մուֆտա փող ստանում, որովհետեւ ինքը ոլորտ չի ղեկավարում, ոչ ինքը առողջապահության նախարար է, ոչ ԿԳԲ-ի պետ, ոչ ֆինանսների նախարար: Ոչ մի բան էլ չի ինքը, ինքը պռոստո մուֆտա փող ստացող վարչապետ ա, որովհետեւ էդ մուֆտա պաշտոնը Սերժն էր բացել, որ գնար կայֆավատ լիներ: Հիմա Նիկոլը գնացել, մուֆտա պաշտոնին նստել ա», – այսօր «Վարդաշեն» քրեակատարողականում հրավիրած ասուլիսում այսպիսի համոզմունք հայտնեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

Ըստ նրա, եթե վարչապետը չի միջամտում, ուրեմն ինքը գոյություն չունի. «Ընկե՛ր Փաշինյան, միջամտելը չի հանցանք, ապօրինի՛ միջամտությունն է հանցանք, չի՞ ընկալվում էդ…Որպես ընդդիմադիր, Նիկոլ ջան, ընդդիմությունը քեզ սենց բաների համար ա պետք, ախպեր ջան, իսկ եթե մտածում ես Պուտինը քեզ պրոբլեմ ա, հանգիստ եղի, ինչ պետք ա՝ կանենք»:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Շանթ Հարությունյանն ասաց. «Հայաստանում Լեւոնից սկսած մինչեւ Նիկոլ Ռուսաստանն է ձեւավորում իշխանությունը»: Նա ասաց, որ երբ բանտից դուրս գա, ընդդիմություն է լինելու. «Կարո՞ղ ա գիտեք ընկել եմ բանտ, կոտրվել եմ, դառել եմ ռուսամետ»:

Շանթ Հարությունյանը զարմանում է, երբ մարդիկ քննադատում են ՌԴ-ին՝ ասելով, որ իրավունք չունի զենք ծախելու. «Ի՞նչ իրավունք չունի զենք ծախի, մարդիկ հայրենիքն են մասնատում ծախում…Հայաստանում մարդիկ ասում են ռուսը մեր դաշնակիցն ա ու ես չլինե՞մ ընդդիմադիր: Նիկոլն ինչո՞վ էր ավել Սերժից, կամ Լեւոնից, կամ Քոչարյանից»:

https://www.youtube.com/watch?v=A-NZTSug02s

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ ակնհայտ ռուսամետ տարրե՞ր եք տեսել՝ Շանթ Հարությունյանը պատասխանեց, որ եթե չլիներ ռուսամետ, կասեր՝ ժամանակավորապես ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը, որպեսզի չդադարեցնեմ, փոխում եմ դիտորդական ռեժիմի, որովհետեւ Հայաստանը այդ կառույցներ մտցրել են սրիկաներ, որոնց կարող է 5 մլրդ փող եք տվել դրա համար. «Այսինքն, միջպետական պայմանագրերը պիտի աուդիտ անեմ, հետո կորոշեմ՝ դուրս գա՞մ ՀԱՊԿ-ից, թե՞ չէ: Ով որ ասում ա՝ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ, ես հայամետ եմ, ինքն ակնհայտ ստում է: Ռուսական բազան ստեղ է, ռուսամետ երկրներում լինում են ռուսական բազաներ, արեւմտամետ երկրներում լինում են այդտեղի բազաներ, իսկ նա, ով չեզոք է, ոչ մի տեղի բազաներ չի ունենում»:

Շանթ Հարությունյանը ասուլիսը ավարտեց բանաստեղծությամբ, մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=StqXL0lpk2Q

https://www.youtube.com/watch?v=-2v0IrIUlLM&feature=youtu.be

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Երնեկ Ռուսաստանին էլի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930