Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանն ո՞վ ա, էդ կինոյի տղե՞ն, իմ համար յա ինքը, յա Գորիկ Հակոբյանը». Շանթ Հարությունյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 19:24

«ԿԳԲ-ից մեկը եկել ա, ինձ ասում ա՝ ինչի՞ չես ուզում ներում գրես՝ ազատվես: Սենց նայում եմ, ուզում եմ մի հատ հելնեմ բոքսեմ սրան, կասեն՝ էսի ապացույց, որ խուժան ա: Ասի՝ թարգի»,- այսօր «Վարդաշեն» քրեկատարողականում հրավիրած ասուլիսում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

Նա ասաց, որ այնպես չէր, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ իրեն չեն ուզեցել բաց ռեժիմով այդպես ազատ արձակել, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանն է առաջարկում, բայց իրեն ճանաչելով՝ ռիսկ չեն արել նման բան ասել. «Սրանք էն մարդիկ են, որ չգիտեն ում ինչ են ասում այ էդքան տգետ են, բայց պատվեր կատարող տգետ են: ԿԳԲ-ի ավելի ուրիշ մարդիկ գիտեն ում ինչ ասեն…Էն օրը ասում են՝ Վանեցյանն ուզում ա հեռախոսով հետդ խոսի, որ առաջարկի բաց ռեժիմով գնաս: Ասում եմ՝ Վանեցյանն ո՞վ ա, էդ կինոյի տղե՞ն: Ասում ա՝ մեր ղեկավարն ա, տենց մի ասա, ասեցի՝ իմ համար յա ինքը, յա Գորիկ Հակոբյանը նույնն են: Ես իրան գիտեմ՝ որպես Գորիկ Հակոբյան, այսինքն, ԿԳԲ-ի պետ՝ որպես իմ թշնամի: Կուլտուրայից ելնելով՝ հեռախոսը վերցրեցի, ալո, ալո ասեցի, կապը կտրվավ, ասի՝ խնդրում եմ, ԿԳԲ-ի պետն ինձ ի՞նչ առաջարկի, ոչ հորողբորս տղեն ա, ոչ հորողբորս տղու ընկերն ա: Ասենք, ԿԳԲ-ի պետը կարա գնա արդարադատության նախարարի կաբինետ, ասի՝ առաջարկեք, թող Շանթը գնա բաց ռեժիմ»:

Ըստ Շանթ Հարությունյանի, Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում, նա պարզապես իր դերի մեջ է, իրականում Հայաստանը ղեկավարում է ռուսական ԿԳԲ-ն. «Վանեցյանի ասածը դա ապացուցում էր: Ընկեր Վանեցյան, դու ո՞վ ես, որ Շանթին առաջարկում ես»:

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժամանակին ինքն էլ համաձայն չլինելով դատավճռի հետ, այնուամենայնիվ, ստորագրել է փաստաթղթերը եւ դուրս է եկել՝ Շանթ Հարությունյանն արձագանքեց. «Իրա անունը Նիկոլ ա, Նիկո՛լ, դա Ռոմանովների դինաստիայի հիմնադիր Պյոտրի անունի նման ա: Մեկի անունը Պողոս ա, իմ անունը Շանթ ա: Հերս Շանթ ա անունս դրել, դրա համար ես 3 տարեկանից հալածվում եմ: Պետք չի կոլխոզային հղումներ անել, թե էն արել ա, դու չես անում»:

Թե ինչու է ինքը հրաժարվում ստորագրել փաստաթղթերը եւ պատիժը կրել դրսում, այլ պատճառներ էլ ունի: Շանթ Հարությունյանը պատմեց տարիներ առաջ կատարված մի դեպք, թե ինչպես են իրեն առաջարկել դառնալ գործակալ ու այդ կերպ փորձել են «կոտրել». «Ուժս չէր հերիքում ասեի՝ ես դա չեմ անի, երկու տառ էի ասում՝ չէ: Լացում էի, չե՛մ ամաչում, ավելի լավ ա լացեի երեխու պես, քան թե գործակալ դառնայի: Արցունքը էթում էր, մտածում էի՝ էդ գիշեր ինքնասպանություն էի գործելու…»:

Այդ դեպքը խորը հետք է թողել իր վրա. «Դրանից հետո որեւէ մեկը դաժե մտքի ծերով ինձ թուղթ ստորագրելու առաջարկ թույլ չի տվել անել: ԿԳԲ-ի քննիչները նույնիսկ ավելի բարոյական հատկանիշներ ունեին, որ դա հրապարակային չէին անում, թաքուն կանեին, որ կարող ա էս մարդը իրան վատ զգա, իսկ էս մարդիկ էնքան լկտի ու անամոթ են  դառել, որ տելեվիզորով են ասում: Ճիշտ ա, Նիկոլը ինձ չի առաջարկել գործակալ դառնալ, բայց ինքը չի էլ հասկանում դրա հետեւանքները նենց, ոնց որ ես չէի հասկանում 20 տարեկանում:

Իրանք չեն հասկանում մարդու երախտագիտությունը, մառալնի կոտրում են՝ քեզ դնելով անհարմար վիճակում: Ինձ էսօր, ինչ առաջարկ ուզում ա լինի, ես չեմ ուզում ինձ բարոյահոգեբանական ճնշման ենթարկվեմ: Դրա համար ես առաջարկում եմ՝ թող լյուստրացիա լինի Հայաստանում, ես պատրաստ եմ ինձնից սկսել, տենամ իրանք պատրա՞ստ են իրանցից սկսել»:

https://www.youtube.com/watch?v=8BrrMEl6LYY&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=dJ0wacJsoPI

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930