Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կշտամբանքը՝ Նիկոլ Փաշինյանին, դա սազական չի մարդուն, առավել եւս՝ տղամարդուն, առավել եւս՝ պետության ղեկավարին». Շանթ Հարությունյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 18:14

Այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» քրեկատարողականում ասուլիս էր հրավիրել: Նա ասուլիսը սկսեց շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն նման հնարավորություն ընձեռելու համար եւ ավարտեց ասուլիսը՝ նրան քննադատելով ու կշտամբելով: Նա ասաց, որ Մարտի 1-ի գործով ազատազրկված ժամանակ պատի վրա տեսել է փակցված տեղեկանք, որ իրավունք ունեն ասուլիս հրավիրել, երբ ուզել է լրագրողների հետ խոսել, ծիծաղել են՝ իր պահանջը լսելով. «Խլղաթյանն ասեց՝ հերդ, պապդ ստեղ նստած են եղել, 30 թվից էս շենքն եղել է, չգիտե՞ս, որ ըտենց բան գոյություն չունի ու երբեք էլ չի լինելու, էդ օրենքը Եվրոպա ենք մտել, դրա համար ենք ընդունել»: Հետո տեսել է, որ Արարատ Զուրաբյանը ասուլիս տվել է՝ արդարադատության նախարարության թույլտվությամբ:

Շանթ Հարությունյանն ասաց, որ քանի Նիկոլ Փաշինյանը կլսի բողոքներն ու կանի այն, ինչ ասում են, կլինի ժողովրդավարություն, կամ ինչպես Անգլիայում է՝ «թագուհու իշխանություն, թագուհու ընդդիմություն»:

Շանթ Հարությունյանը նախ հորդորեց իշխանություններին համաներում անել. «Հեղափոխությունները, եթե իսկապես հեղափոխություն են, առավել եւս եթե անունը դնում են սիրո եւ համերաշխության, անմիջապես պետք է լինի համաներում: Ֆրանսիական հեղափոխությունը սկսեց Բաստիլի գրավումից: Դա հեղափոխության խորհրդանիշն է: Բանտերը գրավեցին, ազատություն ստացան, իրենք մինչեւ այսօր տոնում են այդ տոնը: Նրանք, ովքեր իսկապես գնում են հեղափոխության, ոչ թե մանիպուլյացիա են անում, ձեւ են անում, թե իրենք հեղափոխական են, պիտի համաներում հայտարարեն անմիջապես, ոչ թե սպասեն մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին: Ես լինեի՝ կասեի՝ հեղափոխության հաղթանակը այսուհետ մարդասիրական տոն է լինելու ու անմիջապես ամենահալածյալ մարդկանց համար: Սա ոչ ֆինանս է պահանջում, ոչ աշխատատեղ»:

Շանթ Հարությունյանը զարմացած է՝ մեքենաների տուգանքների համար համաներում են անում, մարդկանց համար՝ ո՞չ. «Ուրեմն փողն ավելի արժեքավոր է, քան մա՞րդը: Հեղափոխության ճակատին պիտի գրված լինի հումանիզմ, նույնիսկ բռնապետերը, որ իշխանափոխություն են անում, գոնե ձեւական ճակատին գրում են հումանիզմ»:

Հարությունյանն ասաց, որ 19 տարեկանից բանտ է նստել, կալանավորական համերաշխությունը գիտի ինչ է ու չի կարող կալանավորի շահերից հանդես չգա:

https://www.youtube.com/watch?v=xWSXxXFNFAA&feature=youtu.be

Շանթ Հարությունյանի առաջին դիտողությունը վարչապետ Փաշինյանին այն էր, որ ճիշտ չէ տարբեր մարդկանց իրար հետ համեմատել, առավել եւս՝ ընկերներին. «Երբ ասեցին, որ 3 հոգուց 2-ը լսել են իմ խոսքը, Շանթը չի ընդունել, աստվածաշնչյան խոսք կա՝ մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ուզենա քո նկատմամբ անեն: Ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ… վարակի պես բացասականը տարածվում է: Երբ Փաշինյանը սկսեց իր հեղափոխական քայլը, Սերժն ասեց՝ իրա երկու ընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն միացել, դաժե խնդրում են, որ գա պառլամենտ նստի, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից կարող է ցավ զգաց, բայց շարունակեց պայքարել: Էդմոն Մարուքյանը դաժե գրեց՝ Նիկոլ ջան, արի, Սերժն ու իրա թիմը ձեռ էին անում, թե՝ ապե, գալստուկդ կապի, արի աշխատանքի, ո՞ւր ա իր աշխատանքը պռավալ տալիս: Ես համոզված եմ, որ Փաշինյանը ցավ զգաց, երբ իր նույն  դաշինքային ընկերներին, որոնց հետ ինքը դուրս էր եկել փողոց, ինչպես ես էի իմ ընկերների հետ դուրս եկել փողոց, նույն երեւույթն է: Երբ հեղափոխությունը մոտենում էր հաղթական ավարտին, Նիկոլն իր երկու ընկերներին արգելեց հարթակին միկրոֆոնին մոտենալ, ես դա ընդունեցի որպես ցուցիչ: Ուրեմն ինքը նեղված ա, ցավ ա ապրել ու դա բնական է: Հիմա  եթե ինքը դա ապրել ա, ինքը ո՞նց ա իրան թույլ տալիս մեկին՝ բանտում գտնվելով, իր երկու ընկերներին հղում անելով, անուղղակիորեն մանիպուլյացիա անի: Դա մանիպուլյացիա է, որը վատ ուղղությամբ է երկիրը տանելու: Նենց չի, որ Սերժը ի սկզբանե սրիկա էր, որ եկավ իշխանության: Մի հատ խոսք կա, ասում են՝ такой маленький, а уже еврей? Չի՛  կարելի: Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որ դա սազական չի մարդուն, առավել եւս՝ տղամարդուն, առավել եւս՝ պետության ղեկավարին, որ ինչ-որ մեկի հետ հարցեր ունենա, ինչ-որ մի երկուսի հղում անի»:

https://www.youtube.com/watch?v=zkDdqOb8PfA

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930