Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների
աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների, մասին է, որոնք անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։
Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։
Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն։
Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ